Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրաձգության միջազգային ֆեդերացիան հաստատել է ՕԽ-ի վարկանիշային մրցաշարերի օրերը

Հրաձգության միջազգային ֆեդերացիան հաստատել է ՕԽ-ի վարկանիշային մրցաշարերի օրերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգության միջազգային ֆեդերացիան հրապարակել է Տոկիոյում 32-րդ ամառային  Օլիմպիական խաղերի  վարկանիշային մրցաշարերի նոր օրացույցային պլանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն հաստատել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։ Եվրոպական ընտրական փուլի մրցաշարերը լինելու են 2021 թվականին Ֆինլանդիայում, փետրվարին կայանալիք ձմեռային առաջնությունը՝ 10 մ․ օդամղիչ հրացանից  և  Խորվաթիայում՝ մայիսին։ Դրանցում կխաղարկվեն համապատասխանաբար վեց ևտասը ուղեգրեր։

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, ևվարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:  Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]