1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոստիկանության իրականացրած ստուգայցերի ընթացքում վարչական պատասխանատվության է ենթարկվել 228 քաղաքացի

Ոստիկանության իրականացրած ստուգայցերի ընթացքում վարչական պատասխանատվության է ենթարկվել 228 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանությունը համավարակի կանխարգելման շրջանակներում արտակարգ դրության ռեժիմի կանոնների ապահովումը հսկելու նպատակով ստուգայցեր է իրականացրել Դավիթաշեն, այնուհետև Նորք Մարաշ, Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջաններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«Համավարակի կանխարգելման շրջանակներում արտակարգ դրության ռեժիմի իրավական հիմքերի և կանոնների ապահովման ուղղությամբ ոստիկանության կողմից տեսչական մարմինների հետ փոխգործակցության շրջանականերում իրականացվել են ռեյդեր, ստուգայցեր։ Դավիթաշենում, Նորք Մարաշում և Նուբարաշենում ռեյդեր իրականացվել են 2 օր շարունակ։ Այսօր՝ մայիսի 28-ին ստուգայցեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում։ Այդ ռեյդերի ընթացքում եղել են նաև կրկնակի ուսումնասիրություններ։ Այսինքն՝ ուսումնասիրություններից և ստուգայցերից հետո դարձյալ ոստիկանական կարգախմբերն ու տեսչական մարմինների աշխատակիցները վերադարձել են նույն տարածք և ստուգել, թե որքանով են պահվում այն կանոնները, որոնց համար քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ ռեյդերի արդյունքներով, Դավիթաշենում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ Նուբարաշենում և Նորք Մարաշում՝ 124 քաղաքացի։ Տեսչական մարմինների կողմից ընդհանուր առմամբ կասեցվել է թվով 62 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]