Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը պետական մարմինների աշխատանքի սինքրոնացումը կատարելության հասցնելու խնդիր է տեսնում

Փաշինյանը պետական մարմինների աշխատանքի սինքրոնացումը կատարելության հասցնելու խնդիր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ պետական մարմինների աշխատանքի սինքրոնացումը կատարելության է հասցված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով մի շարք խնդիրների շուրջ պաշտոնյաների տարբեր կարծիքներ ունենալու վերաբերյալ հարցին:

«Ես չեմ կարծում, թե պետական մարմինների աշխատանքի սինքրոնացումը կատարելության ենք հասցրել, և մենք ամեն ինչ անում ենք, որ այդ ուղղությամբ կոնկրետ առաջընթաց ու արդյունքներ ունենանք»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով լուրերին, թե կորոնավիրուսի հետ կապված հարցերում իր և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև հակասություններ կան, Փաշինյանը նշեց, որ վարչապետի ու նախարարի միջև հակասություն լինել չի կարող:

«Վարչապետը լսում է բոլորին, կայացնում որոշում, որը պարտադիր է այն պաշտոնյաների համար, որոնք պարտավոր են ենթարկվել վարչապետի որոշումներին: Տեսակետների ու մոտեցումների տարբերութունը կարող է կախված լինել մի քանի հանգամանքի հետ. մեր ռազմավարությունը եղել է այն, որ մենք տնտեսական, առողջապահական ու սոցիալական բաղադրիչները հնարավորինս հավասարակշռենք, և այս մոտեցումը չի կարող լիարժեք լինել Առողջապահության նախարարության սրտով, քանի որ իրենք կցանկանային, որ առողջապահական կոմպոնենտն ավելի բարձր դիտարկվեր»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ նմանատիպ հակասություններ կարող են լինել բոլոր ոլորտներում:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]