Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Հուլիս

Փաշինյանը անտեղի է համարում դիմակի թանկ լինելու հետ կապված շահարկումները

Փաշինյանը անտեղի է համարում դիմակի թանկ լինելու հետ կապված շահարկումները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անտեղի է համարում դիմակի թանկ լինելու հետ կապված շահարկումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց մայիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում:

«Անտեղի եմ համարում այն շահարկումները, որ դիմակը թանկ է: Դիմակ կարելի է պատրաստել նաև տնային պահպաններում: Այսօր ամբողջ աշխարհը դեռ չունի կորոնավիրուսի հետ կապված ամբողջական գիտելիք: Փորձով ապացուցվել է դիմակների էֆեկտիվությունը, այն դեպքում, երբ այն կիրառվում է համատարած: Երբ երկու հոգի շփվում են դիմակով, եթե նույնիսկ նրանցից մեկը վարակակիր է, մեծ հավանականություն կա, որ վարակը չի անցնի»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ այսօր հարյուրավոր մարդիկ կան, որոնք չգիտեն, որ վարակակիր են ու կարող են վարակել բազմաթիվ մարդկանց:

«Ուզում եմ ընդգծել, որ մենք շատ հնարավոր է՝ բախվենք իրավիճակի հետ, որ մեր վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի: Մեր հույսն ու կոչը հանրային վարքագծի փոփոխությունն է»,- ասաց վարչապետը:

Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 54 931 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 113 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ