Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրականության և արվեստի թանգարանն օնլայն ներկայացնում է Մայիսյան հերոսամարտերի մտավորականներին

Գրականության և արվեստի թանգարանն օնլայն ներկայացնում է Մայիսյան 
հերոսամարտերի մտավորականներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը Մայիսյան հերոսամարտերի 102-ամյակի կապակցությամբ օնլայն տիրությում ներկայացնում է «Հայ մտավորականները և Մայիսյան հերոսամարտը» խորագրով նախաձեռնությունը:

Ծրագրի շրջանակում թանգարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում պարբերաբար հակիրճ տեղեկություններ է հաղորդում արվեստի ոլորտի այն գործիչների մասին, որոնք ինչ-որ չափով մասնակցություն են ունեցել Մայիսյան հերոսամարտերին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ արդեն անդրադարձել են ականավոր գիտնական, լեզվաբան, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանին, Կոմիտասի սիրելի սան, երգիչ Վահան Տեր-Առաքելյանին:

«Մայիսյան հերոսամարտերի արդյունքում կազմավորվեց Առաջին Հանրապետությունը: Այդ ժամանակ կառավարության և խորհրդարանի կազմում հիմնականում գրականության և արվեստի գործիչներ էին՝ Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը և այլք»,-նշեց Վարդանյանը:

Նա խոստովանեց, որ ամեն տարի այս օրերին ավելի շատ անկումային տրամադրություն է ունենում, քանի որ շատ է ուսումնասիրում արխիվային փաստաթղթերը: «Երբեք չեմ մոռանում, որ մայիսից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ փետրվարին, մենք դեռ ունեինք անծայրածիր հայրենիք: Ամեն անգամ մտածում եմ, թե ինչ անպաշտպան էինք, որ երկու, երեք ամսվա ընթացքում ամեն ինչ կորցրինք: Հերոսամարտերը մեր վերջին ջանքերն էին, արյան վերջին կաթիլները, որոնք փրկեցին մեզ»,-շեշտեց թանգարանի տնօրենը:

Վարդանյանի խոսքով՝ բարեհաճ դիպված էր, որ Թուրքիան վերջնականապես ճանաչեց իր պարտությունն ու հետ քաշվեց, հակառակ դեպքում խիստ հարցականի տակ էր այդ փոքրիկ տարածքի գոյությունը, որտեղ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Անժելա Հաբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]