1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը  շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։

«Սրտանց շնորհավորում ենք Հանրապետության օրվա առթիվ: Դեսպան Բանցհաֆը և Գերմանիայի դեսպանությունը սրտանց շնորհավորում են հայ ժողովրդին այս տոնի կապակցությամբ, տոն, որի նշանակությունը բացառիկ է Հայաստանի պատմության մեջ»,- նշում են դեսպանությունից:

Աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում տոնած պատմական հաղթանակի՝ 102-ամյակը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]