1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բունդեսլիգայում ավարտվեցին 28-րդ տուրի խաղերը

Բունդեսլիգայում ավարտվեցին 28-րդ տուրի խաղերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրում կայացան բոլոր հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղային երկրորդ օրը «Աուգսբուրգ»-ը տանն ընդունելով հետնապահ «Պադերբորն»-ին հանդիպումն ավարտեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Խաղաղ արդյունք գրանցվեց նաև «Ունիոն Բեռլին»-«Մայնց» խաղում, որտեղ թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով: «Դյուսելդորֆ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Շալկե»-ին:

Բունդեսլիգայի 28-րդ տուրից հետո «Բավարիա»-ն 64 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում 57 միավորով Դորտմունդի «Բորուսիա»-ն է, իսկ եռյակը եզրափակում է  55 միավոր հավաքած «Լայպցիգ»-ը:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]