Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

«Հոֆենհայմ»-ն առանց Ադամյան հաղթեց «Քյոլն»-ին

«Հոֆենհայմ»-ն առանց Ադամյան հաղթեց «Քյոլն»-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Քյոլն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հոֆենհայմ»-ին հաջողվեց երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: Տան տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Բաումգարթները, մեկ անգամ էլ աչքի ընկավ Զուբերը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի հայտացուցակում չէր, քանի որ դեռևս վերականգնվում է վնասվածքից:

Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է և ունի 39 միավոր: Թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 30-ին` մրցելով «Մայնց»-ի հետ:

 

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ