Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պրեմիեր լիգայում ևս 4 հոգի կորոնավիրուսով է վարակվել

Պրեմիեր լիգայում ևս 4 հոգի կորոնավիրուսով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների անձնակազմից 4 անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է լիգայի մամուլի ծառայությունը: Պրեմիեր լիգայի ակումբների անձնակազմների մոտ 1008 ներկայացուցիչ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որոնցից 4 պատասխանը դրական է եղել: Մարդկանց անունները չի ասվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայն խմբերը շատ մեծ չեն լինի, և ֆուտբոլիստների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]