Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Լռությունը նույնպես հաղորդակցության 
ձեւ է

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լռությունը մեծ դեր ունի կրոնական, իմաստասիրական ուսմունքներում, տարբեր մասնագիտություններում եւ ընդհանրապես մարդկանց կյանքում։ Բոլոր ժամանակներում գիտակցվել է լեզվի ունեցած կշիռը, ուժն ու ազդեցությունը մարդկանց եւ հաղորդակցության վրա։

Գերմանահայ հրապարակախոս, ճառագիր, հաղորդակցության մասնագետ, քաղաքական տեխնոլոգ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլն առանձնացնում է լռության 6 կարեւոր ազդեցություն, այն է՝ լռությունը անորոշություն է ստեղծում, լարում է ուշադրությունը, ասեկոսեների պատճառ է դառնում, անվստահություն է ներշնչում, ստիպում է խոսել, նաեւ հարգանքի նշան է։ Իսկ ի՞նչ է լռությունը։ Հաճախ ենք փոխաբերական իմաստով ասում, որ այն, ինչ անձայն է, կոչվում է լռություն։ Բայց արդյո՞ք այդպես է։

Լրագրողներս հաճախ ենք օգտվում լռությունից, դիմացինին խոսքի մղելու համար, հարցից հետո դադար ենք տալիս, ակնկալելով պատասխան, սակայն երբեմն ինքներս ենք ընկնում այդ «թակարդը»․ դիմացինը լռում է, իսկ մենք հնչեցնում ենք հարցերի մի ամբողջ շարք՝ այդպես էլ չստանալով մեր հարցերի պատասխանները։ Ինչու՞ է այդպես։ Պատճառը պարզ է՝ մարդիկ լռությունը դժվար են տանում եւ ուզում են լռության ստեղծած դատարկությունը լցնել խոսքով, որպեսզի լռության ստեղծած անհարմար իրավիճակը փոխվի։ Եվ այդ ժամանակ է, որ ասվում են տեղեկություններ, որոնք չէին հնչի, եթե չլիներ լռությունը։ «Տեղեկություն հավաքելու համար լռությունը շատ լավ միջոց է»,- փաստում է բանախոսը՝ կարեւորելով այն, որ հանրային կապերով եւ հաղորդակցությամբ զբաղվողները գիտակցեն լռության ուժը եւ կարողանան գործածել ի նպաստ իրենց»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]