Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ճանապարհ դեպի մանկություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ճանապարհ դեպի մանկություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Բարի գալուստ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն: Տիկնիկային թատրոն՝ ճանապարհ հեքիաթային  զարմանահրաշ աշխարհ: Բեմում՝ զվարճանք, խաղ, երգ, բազմերանգ լույսեր, իսկ կենտրոնում հեքիաթային տիկնիկներն են՝ բարու ու չարի կերպարներով, որոնք «խաղում» են երեխաների հետ՝ ստիպում մտածել, երեւակայել, որոշում կայացնել:

Տիկնիկային թատրոնը ութսունհինգ տարեկան է: Եղել է Պատանի հանդիսատեսի թատրոնին կից՝ «Չարաճճի Պետիկը» ներկայացմամբ ազդարարել իր մանկական թատրոնի գործունեությունը: Հաջորդող  տարիներին թատրոնը գործել է  Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում: Մոսկվայում անցկացվող Տիկնիկային թատրոնների համամիութենական փառատոնին Սոֆյա Բեջանյանի «Տերն ու ծառան» բեմադրությունն արժանացել է երկրորդ մրցանակի, որով թատրոնը հեղինակություն ու ճանաչում է ձեռք բերել: Մանկական թատրոնի երկարատեւ գործունեությունը հարուստ է եղել շրջագայություններով, փառատոներով, հարուստ  խաղացանկով, անվանի ու հեղինակավոր դերասաններով, ռեժիսորներով, թատերական գործիչներով՝ Լեւոն Քալանթար, Վարդան Աճեմյան, Տիգրան Շամիրխանյան, նկարիչներով՝ Խաչատուր Եսայան, Վաչագան Թեւանյան եւ այլք: Այսօր էլ 85-ամյա «իմաստուն ծերունին» շարունակում է հեքիաթներ «կարդալ» մանուկների համար»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]