Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Այսօր՝ մայիսի 29-ին

Այսօր՝ մայիսի 29-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1913 թ. այս օրը ծնվել է Լեւոն Կարագյոզյանը՝ հայ նշանավոր դրամատուրգ, սցենարիստ:

*           1453 թ. այս օրը Մեհմեդ II-ի գլխավորությամբ օսմանյան զորքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը:

*           1453 թ. այս օրը ընկավ Կոստանդնուպոլիսը, որով էլ ավարտվեց 1500-ամյա պատմություն ունեցող Հռոմեական կայսրության վերջին մնացորդի՝ Բյուզանդական կայսրության պատմությունը։

*           1922 թ. այս օրը մահացել է Եվգենի Վախթանգովը՝ ռուսահայ նշանավոր ռեժիսոր:

*           1996 թ. այս օրը մահացել է Հրանտ Շահինյանը՝ հայ խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն:

*           1914 թ. այս օրը ծնվել է Գաբրիել Արեւյանը՝ հայ արձակագիր, լրագրող:

*           1931 թ. այս օրը ծնվել է Վաչե Ավագյանը՝ կենսաբան:

*           Նշվում է ՄԱԿ-ի խաղաղապահների օրը:

 

Գիտե՞ք, որ...

*           Դելֆինները կարող են անվանակոչել մեկմեկու հատուկ ձայնային ազդանշաններով:

*           Աշխարհի ամենաերկար կենդանին ծովային որդն է, որի երկարությունը կարող է հասնել մինչեւ 55 մետրի:

*           Ջուր հայտնաբերվել է նաեւ հարեւան մոլորակների վրա: Սակայն միայն Երկրի վրա է, որ ջուրը կարող է լինել երեք տարբեր վիճակներում` սառցային, հեղուկային եւ օդային:

*           Երկրի մասին հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ այն գրեթե 500 հրաբուխ ունի աշխարհով մեկ: Երկրի մոտ 80 տոկոսը հրաբխային հողից է:

*           Ձգողականության ուժի պատճառով ամենամեծ բարձրությունը, որին տեսականորեն կարող են հասնել ծառերը, կազմում է 130 մետր:

*           Երկրագնդի ամեն հարյուր միլիոներորդ մարդն ալերգիա ունի անձրեւից:

*           Աշխարհում ամենածանր կարկուտը տեղացել է 1986 թ.` Բանգլադեշի Գոպալգանդջ քաղաքում: Կարկտի ամեն հատիկի քաշը գերազանցել է 1 կգ-ը: Այս կարկուտից մահացել է 92 մարդ:

*           Պորտուգալիայում անձրեւը հարգելի պատճառ է, որպեսզի մարդը աշխատանքի չգնա: Չէ որ նա կարող է թրջվել եւ «լավ չաշխատել»:

*           Հինգշաբթի օրերին Լոնդոնում տեղում է մի փոքր ավելի անձրեւ, քան շաբաթվա մյուս օրերին: Դուք կասեք, որ դա զարմանալի է, բայց իրականում դա հաստատված փաստ է:

*           Աֆրիկյան մայրցամաքի Ուգանդայի բնակիչներին ամպրոպով չես վախեցնի: Այստեղ տարվա մեջ անձրեւը ամպրոպի հետ լինում է մոտ 250 անգամ:

*           Անձրեւը զուրկ է հոտից, իսկ դրա ժամանակ զգացվող հոտը ցիանի եւ ակտինոբակտերիաների հոտն է:

*           Մարդը կարող է անձրեւի տակ մնալ եւ չթրջվել, եթե գտնվի անապատում: Իրականում անապատներում անձրեւներ լինում են, բայց այն տեսնել եւ իմանալ դրա մասին շատ դժվար է, քանի որ անձրեւի կաթիլները պարզապես գետնին չեն հասնում եւ օդում արագ գոլորշիանում են:

*           ԱՄՆ Օհայո նահանգի Ուայնսբերգ քաղաքում ամեն տարի հուլիսի 29-ին անպայման անձրեւ է գալիս, եւ այդ երեւույթը կտեւի մոտ հարյուր տարի:

Մ. Ա.

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]