Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ 1918թ. մայիսի 28. անշրջելի պատմական գործընթացների մեկնարկը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ 1918թ. մայիսի 28. անշրջելի պատմական 
գործընթացների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝  Հայ ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների  քաղաքական ղեկը վարելու»: Ազգային խորհրդի այս ուղերձը մայիսի 28-ին հանդիսացավ անկախ Հայաստանի Հանրապետության հռչակագիրը: Պնդումները, թե դրանով հայերը վերականգնել են 900 կամ 600 տարի առաջ կորցրած պետականությունը՝ իրականության ճշգրիտ ներկայացումները չեն:

Հայկական թագավորությունների անկումից հետո էլ Հայոց պետականությունը պահպանվել էր տարբեր ձեւաչափերով՝ անկախ իշխանությունների, մելիքությունների, սղնախների եւ այլ հանրային միավորների միջոցով: Շատ դեպքերում պետականության գործառույթներն իր վրա է վերցրել նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Հետեւաբար, պետականության տարրերը մշտապես ուղեկցել են հայ ժողովրդին ՝ նույնիսկ տարբեր կայսրությունների տիրապետության տակ գտնվելու դարերի ընթացքում, ինչի հիման վրա էլ արագ ձեւավորվեցին Առաջին հանրապետության պետական ինստիտուտները եւ Ազգային կառավարությունը»:

             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]