Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս

Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են տրամադրվել

Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ 
են տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 500 մատնային պուլսօքսիմետր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, դրանք արդեն իսկ բաշխվել են մարզերի և Երևանի հիվանդանոցներին, քաղաքային պոլիկլինիկաներին, գյուղական ամբուլատորիաներին, առողջության կենտրոններին:

«Այսպիսով՝ մարզերի և Երևանի բուժաշխատողները հնարավորություն կունենան պացիենտների ավելի լայն շրջանակներում իրականացնելու  հետազոտություն՝ ստուգելու արյան թթվածնով հագեցվածությունը, կամ ինչպես ընդունված է ասել,  թթվածնի սատուրացիան (SpO2):

Միաժամանակ, COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություններին բաշխելու նպատակով․ 24000 հատ պաշտպանիչ արտահագուստ, 20000 հատ ձեռնոց, 14000 հատ եռաշերտ դիմակ, 1180 հատ ալկոգել 250մլ, 840 հատ պաշտպանիչ ակնոց:

Նախորդ շաբաթվա 5 աշխատանքային օրերին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպվել է 15 առցանց դասընթաց Երևանի և մարզերի ԱԱՊ հաստատությունների բժիշկների և վարչական անձնակազմի համար, որին ներգրավվել են 2021 մասնակից: Դասընթացները շարունակական բնույթ են կրելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ