Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում քաղաքաշինության ոլորտում

Կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում քաղաքաշինության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման և քաղաքաշինության ոլորտում տեղ գտած թերությունների շտկման, գործող քաղաքաշինական նորմերի արդիականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Քաղաքաշինության կողմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության իրական (շուկայական) արժեքի ձևավորման չհիմնավորված խոչընդոտները բացառելուն:

Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է տեխնիկական հսկողության (խորհրդատվական) ծառայության շուկայական արժեքը ձևավորել առանց նորմատիվային սահմանափակումների (բացառությամբ մեկ անձից գնում կատարելու սահմանափակ դեպքերի): «Տեխնիկական հսկողության ծառայության արժեքը պետք է ձևավորվի՝ ելնելով շինարարական աշխատանքների բնույթից, բարդությունից և ծավալից, գործող շուկայական գնին և/կամ անալոգիայի սկզբունքով ընտրված մեկ այլ ներդրումային ծրագրի նկատմամբ իրականացված հսկողության փաստացի ծախսերին համապատասխան, անկախ ծրագրի ֆինանսավորման աղբյուրից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ղուլարյանը:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքաշինության ոլորտին վերաբերող կառավարության այս և նախորդ նիստի ժամանակ ընդունված որոշումների արդյունքում տեխնիկական հսկողությունը ֆորմալ գործունեությունից վեր է ածվում իրական գործունեության:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]