Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նորք-Մարաշի և Նուբարաշենի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել են որոշ թերություններ

Նորք-Մարաշի և Նուբարաշենի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել են որոշ 
թերություններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների 6 մանկապարտեզներում մայիսի 27-ին ուժեղացված մշտադիտարկում է իրականացվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության տեսչական մարմնից,  մշտադիտարկումն իրականացվել է ոստիկանության և թաղապետարաննեի պատասխանատու աշխատակիցների հետ։

 Մանկապարտեզներից մեկում տեսչական մարմնի ներկայացուցիչները արձանագրել են որոշ թերություններ։ Հաստատության մուտքը ախտահանման  համար հարմարեցված չի եղել: Տնօրենը հաստատել է, որ ախտահանման միջոցների պակաս եղել է, սակայն արագ լրացվել է:

«Այս մանկապարտեզ հաճախող 127 սաներից 14-ի ծնողներն են ցանկություն հայտնել, որ իրենց երեխան մանկապարտեզի վերաբացվելուց հետո շարունակի հաճախել: Սակայն այս շաբաթ սաների հաճախումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]