Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նուբարաշենում և Նորք-Մարաշում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ

Նուբարաշենում և Նորք-Մարաշում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային 
սննդի օբյեկտ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մայիսի 27-ի համատեղ շրջայցի ընթացքում հայտնաբերվել է միայն մեկ հանրային սննդի կետ, որտեղ խախտվել են ՀՀ պարետի որոշման պահանջները: Անհատ ձեռնարկատեր Յուհաննա Առաքելյանին (Նուբարաշեն թաղամաս, 11 փ., 2/15) պատկանող օբեկտի  աշխատակիցը չի ջերմաչափվել, բացակայել են ջերմաչափման մատյանն ու ձեռնոց-դիմակների համար նախատեսված-մակնշված փակվող աղբամանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,

խախտման մասին արձանագրությունը կներկայացվի պարետատուն:

ՍԱՏՄ մասնագետներն այցելել են Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ևս երեք՝ Ա/Ձ Սամվել Հովհաննիսյան (Նուբարաշեն թաղ, 10-2/5), Ա/Ձ Մելանյա Բարսեղյան (Նուբարաշեն թաղ, 11 փ 8/7), Ա/Ձ Օվսաննա Սահայկյան (Նուբարաշեն Զ-5 թաղ. 1/5), և Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող մեկ՝ «Տեսարան ԷյԷմ» ՍՊԸ (Գ. Հովսեփյան 30/8), հանրային սննդի կետեր:

Խախտումներ չեն հայտնաբերվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]