Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբի անձանց կոչ է անում քիչ շփվել մարդկանց հետ

Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբի անձանց կոչ է անում քիչ շփվել 
մարդկանց հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց կոչ է անում հնարավորինս քիչ շփվել մարդկանց հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին:

«Ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց կոչ եմ անում հնարավորինս քիչ դուրս գալ փողոց, քիչ շփվել մարդկանց հետ: Նրանց ընտանիքի անդամներին կհորդորեմ հետևել տարեցների առողջության անվտանգությանը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ հավելյալ ջանքեր է պետք գործադրել հատկապես տարեցներին կորոնավիրուսից զերծ պահելու համար:

Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  53 678 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 98:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]