Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանն անդրադարձավ «Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործին

Փաշինյանն անդրադարձավ «Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային 
երաշխիքների գործին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն և կարժանանա պատշաճ քննության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հարցին Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողովում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին:

Պատգամավորը հարցը հնչեցնելիս նշեց նաև, որ ընկերության տնօրենն ազգակցական կապ ունի վարչապետի կնքահոր՝ Հայկ Ղալումյանի հետ:

«Դեպքը բացահայտել է վարչապետի ենթակա մարմինը, գործերն ուղարկվել են ԱԱԾ ու որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության: Հայաստանը փոքր երկիր է, շատ քիչ մարդիկ կան, որոնք կապերով իրար հետ կապված չեն»,- ասաց Փաշինյանը:

Մայիսի 18-ին «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրապարակային հայտարարություն է արել քաղաքապետարանի գնման գործընթացներին մասնակցող «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների վերաբերյալ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]