1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները ստացել են մոտ 3.5 մլրդ դրամի արտոնյալ վարկեր

Զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները ստացել են մոտ 3.5 մլրդ դրամի արտոնյալ 
վարկեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պայմաններում զբոսաշրջութան ոլորտում գործունեություն ծավալող  կազմակերպությունները աջակցության ծրագրերի շրջանակում կարճ ժամանակում ստացել են արտոնյալ վարկեր՝ ընդհանուր մոտ 3.5 մլրդ դրամի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հարցին:

Պատգամավորը աշխատանքային քննարկում է ունեցել տուրիզմի ոլորտի ընկերությունների հետ, ոլորտին փոխկապակցված մի շարք ընկերություններ հայտնվել են դժվարին իրավիճակում: Պատգամավորը հետաքրքրեց՝ տուրիզմի ոլորտի մասով կառավարությունն ի՞նչ քաղաքականություն է վարում, ի՞նչ քայլեր են իրականացվելու, որ մեղմվի վիճակը:

 «Ունեցել ենք երկու հիմնական միջոցառում: Առաջինը բանկային համակարգի միջոցով ֆինանսական միջոցների հրատապ անհրաժեշտություն ունեցող կազմակերպությունների վարկավորումն էր: Երրորդ միջոցառմամբ հատկացրել ենք դրամական միջոցներ՝ թույլատրելի ոլորտներում: Զբոսաշրջութանը վերաբերող երեք հիմնական ոլորտները՝ հանրային սնունդ, հյուրանոցային կամ հյուրատնային ծառայությունները և զբոսավարների ծառայությունները, կարող էին լինել շահառու: Այդ բոլոր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար ապահովեցինք պարզեցված եղանակով, առանց ֆինանսական համակարգի միջնորդության՝ վարկավորման մեխանիզմներ»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ երրորդ միջոցառման շրջանակում այսօրվա դրությամբ մոտ 800 շահառու կազմակերպություններ կան, որոնց մեկ երրորդը՝ 270 կազմակերպություն, ծառայություններ են մատուցում հիշատակված ոլորտներում: Եվ նրանք այդ 1.5-2 ամսվա ընթացքում ստացել են 8 մլրդ դրամի մեկ երրորդ չափով՝ 2.7 մլրդ դրամի կարգի միջոցներ: Իսկ առաջին միջոցառման շրջանակում ստացել են մոտ 800 մլն դրամ: «Չնայած շատ կարճ ժամանակին՝ այդ կազմակերպությունների համար արագ ձևով արտոնյալ վարկեր ենք ապահովել՝ մոտ 3.5 մլրդ դրամ գումարի չափով: Սակայն կան դեռ չլուծված հարցեր, որոնք քննարկումների արդյունքում բարձրացվում են»,-ասաց Խաչատրյանն ու նշեց՝ բարձրացված հարցերից ևս մեկը առանձնացրել են և մտածում են, որ առաջիկայում կգտնեն ճիշտ լուծում:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]