Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վանաձոր անտառտնտեսությունում ափապաշտպան անտառաշերտ ունենալու համար տնկվելու է 224 հազար ուռենի

Վանաձոր անտառտնտեսությունում ափապաշտպան անտառաշերտ ունենալու համար 
տնկվելու է 224 հազար ուռենի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձոր անտառտնտեսությունում ափապաշտպան անտառաշերտ ունենալու համար տնկվել է 81 հազար ուռենի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձոր անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Ռաշիդ Կոստանդյանը։

«Վանաձորի անտառտնտեսությունում նախատեսվում է տնկել 224 հազար ուռենի։ Այս պահին աշխատանքներն ընթացքում են և 10 օրում պետք է վերջացնենք։ Մայիսի 26-ի դրությամբ տնկել ենք մոտ 81 հազար ուռենի։ Վանաձորի անտառտնտեսությունից 120 հազարը լինելու է Մարգահովիտում, իսկ մնացածը՝ Սպիտակում»,- նշեց Կոստանդյանը։ Նրա խոսքով՝ տեղանքը բարձրադիր են ընտրել՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները և կպչողականության հավանականությունը, քանի որ հողը բավականին խոնավ է։ «Ծառատունկ իրականացնում ենք Չիչխան գետի մոտ, Մարգահովիտում և Ջրաշենում։ Այստեղ լինելու են նաև տարածքներ, որոնք ցանկապատվելու են»,- ասաց Վանաձոր անտառտնտեսության մասնաճյուղի տնօրենը։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշեց, որ ուռենիների տնկման աշխատանքներ իրականացվում է 7 մարզում՝ Սյունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի։ «Վանաձորի անտառտնտեսությունը աշխատանքների ծավալով 3-րդն է, ամենամեծը՝ Ջիլիզայի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններն են, որտեղ տնկվելու է 435 հազար ուռենի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել միայն ուռենի, քանի որ նպատակը ափապաշտպան տարածքներ ստեղծելն է։ Այս ծրագիրը նաև ունի աղետների ռիսկի նվազեցման կոմպոնենտ»,- ասաց Մելիքյանը։

Ծրագրի շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ներգրավել է ընդհանուր առմամբ մոտ 630 աշխատակից, սակայն Մելիքյանի կարծիքով մինչև ծրագրի ավարտը նրանց թիվը կհասնի մոտ 750-ի։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]