Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խորհրդարանը քննարկեց քրգործի շրջանակում տնտեսվարողի մոտ անհարկի ստուգումները բացառող նախագիծը

Խորհրդարանը քննարկեց քրգործի շրջանակում տնտեսվարողի մոտ անհարկի 
ստուգումները բացառող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանափակել, խստացնել պայմանները, երբ հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննիչը կամ քննիչը կարող է ստուգումներ նշանակել տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Այն վերաբերվում է  հետաքննության և նախաքննության ընթացքում ստուգողական աշխատաքններ իրականացնելու հնարավոր դեպքերին: Նախագծով առաջարկվող փոփոխություններով ավելի սահմանափակվում և խստացվում են այն պայմանները, երբ հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննիչը և քննիչը կարող է ստուգումներ նշանակել»,-ասաց Հովհաննիսյանը:

Այսպիսով փոփոխություններով ակնկալվում է հստակեցնել այն դեպքերը, երբ կարող են տնտեսվարող սուբյեկտի մոտ ստուգողական գործողություններ իրականացվել, և ակնկալվում է այդ եղանակով հնարավորինս սահմանափակել և բացառել անհարկի միջամտությունները տնտեսական գործունեության նկատմամբ:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ չեն կատարվել: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am