Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԱԳՄ առաջարկները տեղ են գտել ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության որոշումներում

ՀԱԳՄ առաջարկները տեղ են գտել ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության 
որոշումներում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության 13-րդ հեռավար նիստում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ներկայացրել է փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, Ներսես Կարամանուկյանը  մայիսի 26-ին կայացած ՀԱԳՄ նախագահության նիստում ամփոփելով կատարված աշխատանքները նշել է, որ հայկական կողմը բարձրացրել էր խնդիրներ, որոնք խոչընդոտում են բնականոն ապրանքաշրջանառությանը։  «Մասնավորապես ներկայացվել են ավելացված արժեքի հարկի վերադարձին առնչվող այն տարաբնույթ խնդիրները, որոնք առաջանում են ներկրողների ու արտահանողների մոտ,տարանցիկ փոխադրումների գործընթացի հետ կապված բարդությունները։ Խնդիրներ են առկա նաևառաքումների ժամանակ ապրանքագրերի լրացման գործընթացներում։

Քննարկված բազմաթիվ հարցերի առնչությամբ նախագահությունը մի շարք որոշումներ է կայացրել, որտեղ տեղ են գտել նաև հայկական կողմի առաջարկները։ Քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր։ Մասնակիցներն արդյունաբերողների և գործարարների ազգային միություններին կոչ են արել ժամանակին ու առավել գործուն մասնակցություն ունենալ  ԵԱՏՄ տնտեսական խորհրդում քննարկվող նախագծերի և կարգավորումների ձևավորման գործընթացներին։

ՀԱԳՄ պատվիրակը մասնակցել է նաև ԵԱՏՄ գործարար խորհրդի նախգահության նիստին նախորդած «Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործակցությունը որպես զարգացման կարևոր գործոն»  թեմայով  համաժողվին։ Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարներիմիության կազմակերպած համաժողովում քննարկված հարցերի թվում եղել է նաև Եվրասիական տնտեսական միության հնգամյա ծրագրի նախագիծը, որին հայկական կողմը դրական գնահատական է տվել։ Ներկայացվել է նաև թագավարակի դեմ պայքարի ռուսատանյան փորձը»,- ասված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]