Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կարող է մեկնարկել սեպտեմբերին  

Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կարող է մեկնարկել սեպտեմբերին

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի 2020/2021 մրցաշրջանը կարող է մեկնարկել սեպտեմբերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Daily Mail-ը:

Ըստ պարբերականի, Պրեմիեր լիգայի թիմերը կողմ են նոր մրցաշրջանը սեպտեմբերին մեկնարկելուն` անկախ այն հանգամանքից, թե երբ կավարտվի այժմ ընդհատված մրցաշրջանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են վերսկսել խմբային մարզումները: Նրանք մայիսի 19-ից կմարզվեն խմբերով, սակայն խմբերը շատ մեծ չեն լինի, և ֆուտբոլիստների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան:  Երկրի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:  

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]