Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Google»-ը հուլիսի 6-ից կսկսի բացել իր գրասենյակները

«Google»-ը հուլիսի 6-ից կսկսի բացել իր գրասենյակները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Google» ընկերությունը հուլիսի 6-ից կսկսի բացել աշխարհում իր գրասենյակների մեծ մասը: Սկզբնական շրջանում գրասենյակներում կաշխատի աշխատակիցների 10 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սկզբում գրասենյակներ կվերադառնան այն աշխատակիցները, որոնց ներկայությունը աշխատավայրում անհրաժեշտ է: Նախատեսվում է, որ սկզբնական շրջանակում գրասենյակներում կլինի աշխատողների 10 տոկոսը, հետագայում՝ մինչև 30 տոկոսի չափով, եթե թույլ տան պայմանները: Ընկերության ղեկավարությունը նշել է, որ աշխատողների վերադարձը մինչև տարվա վերջ կլինի կամավոր:

Դրանից բացի, տնից աշխատող անձանցից յուրաքանչյուրին «Google»-ը կտրամադրի 1000 դոլար ծախսերի փոխհատուցման, անհրաժեշտ սարքավորումներ, գրասենյակային կահույք ձեռք բերելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]