Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆինանսական համակարգն այս պահին էլ կարող է սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին. ԿԲ

Ֆինանսական համակարգն այս պահին էլ կարող է սպասարկել թե վարկառուներին, թե 
ավանդատուներին. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ֆինանսական համակարգը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում էլ շարունակում է մնալ իրացվելի և կարող է սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին: Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցերին՝ ի՞նչ ակնկալիքներ կան հաջորդ տարվա հետ կապված, համավարակի ֆոնին ի՞նչ մտահոգություններ կան համակարգում, համակարգը որքանո՞վ է ընդունակ՝ կլանելու բոլոր տեսակի ռիսկերը:

«Ֆինանսական համակարգի բարձր իրացվելիությունը և կապիտալի բարձր մակարդակը հնարավորություն տվեցին այս փուլը հաղթահարել: Եթե ամեն մեկս ունենալով պատասխանատվություն՝ փորձենք ինքներս սահմանափակել համավարակի տարածումը, ապա մեր ֆինանսական համակարգը միանշանակ կարող է շատ հանգիստ շարունակել աշխատել այն սկզբունքներով, որով աշխատում է: Այս պահին նույնպես ֆինանսական համակարգը բավական իրացվելի է և կարող է բավական հանգիստ սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին»,-ասաց Գրիգորյանը:

Նա վստահեցրեց՝ անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն պատրաստ է տրամադրելու լրացուցիչ իրացվելի միջոցներ:

Կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին օգտվել օնլայն ծառայութուններից, վճարահաշվարկային կազմակերպությունների ծառայություններց՝ նվազագույնի հասցնել շփումը ֆիզիկական անձանց միջև: 

Հայաստանում աարտակարգ դրության պայմաններում Կենտրոնական բանկի հորդորով` առևտրային բանկերը վարկերի հարցում պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում: Վերջին տվյալներով՝ շուրջ 540 հազար ֆիզիկական անձանց և շուրջ 17 հազար իրավաբանական անձանց տրամադրված վարկերի էական վերանայումներ են եղել:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]