Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոստային առաքմամբ դեղ ստանալու նախագծի վերաբերյալ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել

Փոստային առաքմամբ դեղ ստանալու նախագծի վերաբերյալ պատգամավորները 
գրավոր առաջարկներ չեն ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընդունումից հետո պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Գործող օրենքի համաձայն, անձը սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել դեղ, սակայն փոստային առաքման միջոցով արգելվում է ստանալ դա: Այս կարգավորմամբ առաջարկվում է թույլատրել փոստային ծառայության միջոցով դեղը ստանալը:

Օրենքի նախագիծը մայիսի 4-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է 95 «կողմ» և 12 «ձեռնպահ» ձայներով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]