Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բանկերը վերանայել են 540 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորություններ

Բանկերը վերանայել են 540 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձանց 
վարկային պարտավորություններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան բանկերը կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված էականորեն վերանայել են են 540 հազար ֆիզիկական անձանց և 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորությունները, քաղաքացիները շուրջ 3 ամիս հնարավորություն են ունեցել՝ չմարել պարտավորությունները: Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով 2020 թվականին տեղի ունեցած զարգացումենրին, ֆինանսական համակարգի վրա կորոնավիրուսի ազդեցությանը:

«Բարձր իրացվելիության բարձիկները, որ մեր ֆինանսական համակարգը՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները ունեին, նրանց հնարավորություն տվեց կամավոր կերպով, համագործակցելով նաև կառավարության և ԿԲ-ի հետ, առաջիններից մեկը արձագանքել ֆինանսական համակարգում և տնտեսությունում տեղի ունեցող բացասական երևույթներին: Բանկերը և վարկային կազմակերպությունները հենց առաջիններից արձագանքելով՝ էականորեն երկարաձգեցին, վերանայեցին իրենց հաճախորդների, մեր համաքաղաքացիների վարկային պարտավորությունները: Այս պահի դրությամբ շուրջ 540 հազար ֆիզիկական անձանց և շուրջ 17 հազար իրավաբանական անձանց տրամադրված վարկերի էական վերանայումներ են եղել: Շուրջ 3 ամիս քաղաքացիները հնարավորություն են ունեցել չմարել իրենց վարկային պարտավորությունները»,-ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ բանկերը ներկայում էլ շարունակում են, Բանկերի միության կողմից հայտարարված սկզբունքներին համապատասխան, հաճախորդների վարկային պարտավորությունների վերանայում: Գրիգորյանը նկատեց՝ ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել այն պայմաններում, որ որևէ հաճախորդի վարկային պատմություն չպետք է վատթարանա: Նա կարծում է, որ սա ֆինանսական համակարգի կողմից բավականին մեծ քայլ էր՝ այս պայմաններում նպաստելու հաճախորդների ֆինանսական վիճակը չվատթարացնելուն:

Հայաստանում աարտակարգ դրության պայմաններում, Կենտրոնական բանկի հորդորով, առևտրային բանկերը վարկերի հարցում պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]