Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Առաջիկա չորս օրերը COVID-19-ի տարածման առումով ռիսկային են. Ոստիկանությունը խստորեն կհետևի

Առաջիկա չորս օրերը COVID-19-ի տարածման առումով ռիսկային են. Ոստիկանությունը 
խստորեն կհետևի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա չորս օրերը կորոնավիրուսի վարակի տարածման առումով ռիսկային են, քանի որ հանգստյան օրեր են: «Արմենպրես»-ին փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մեր տեղեկություններով, մասնավորապես, ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում: Թեպետ մենք ուսումնական հաստատություններին այս առումով զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացվեն, բայց այդպիսի տեղեկություններ ունենք: Ուզում եմ կոչ անել, հորդորել ու նաև պահանջել ուսումնական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան նման միջոցառումների կազմակերպումից: Մենք ասել ենք, որ վերջին զանգը մեր շրջանավարտների համար շատ կարևոր միջոցառում է և խոստացել ենք, որ համավարակի հաղթահարման դեպքում մենք մեկ օր կնշանակենք և ամբողջ պետությունում կնշենք այդ օրը: Բայց հիմա պետք է զերծ մնալ ու խստագույնս պահպանել պարերատան որոշումներն ու Առողջապահության նախարարության ցուցումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արայիկ Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա դնել պատասխանատվությունը: «Եվ հետագայում, երբ մենք տեղեկատվությունը կհավաքենք, թե որտեղ ու ովքեր են նման միջոցառումներ իրականացրել կանոնների խախտմամբ, դա պետք է որոշակի կոնկրետ հետևանք ունենա դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով, Ոստիկանությունը պետք է, օպերատիվ տեղեկատվությանը տիրապետի, թե ովքեր են, որ կանոններին չեն ենթարկվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]