Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Թվիթեր»-ն առաջին անգամ Թրամփի գրառումները նշել է որպես մոլորեցնող

«Թվիթեր»-ն առաջին անգամ Թրամփի գրառումները նշել է որպես մոլորեցնող

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թվիթեր»-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված երկու գրառում առաջին անգամ նշվել է որպես մոլորեցնող: Այդ գրառումներում Սպիտակ տան ղեկավարը հիշատակել է Կալիֆոռնիա նահանագը, որի իշխանությունները մտադիր են ընտրական քվեաթերթիկներն ուղարկել փոստի միջոցով: Թրամփը կարծում է, որ նման պրակտիկան սպառնում է կեղծել քվեարկության արդյունքները:

«Փաստաթղերը կարող են գողանալ փոստային արկղից, կեղծել կամ ստորագրել ուրիշների փոխարեն»,-գրել է նախագահը:

Գրառումից հետո օգտատերերը տեսել են հայտնված մակագրությունը հետևյալ բովանդակությամբ՝ Թրամփը կատարում է անհիմն հայտարարություն այն մասին, որ քվերակությունը փոստի միջոցով բերի ձայների կեղծման: Մի քանի ժամ անց, Սպիտակ տան ղեկավարը քննադատություններ է հնչեցրել «Թվիթեր»-ի հասցեին՝ նշելով, որ այն միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]