Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախատեսվող պարեկային ծառայության չանցած ոստիկաններին համակարգում այլ աշխատանք կառաջարկվի

Նախատեսվող պարեկային ծառայության չանցած ոստիկաններին համակարգում այլ 
աշխատանք կառաջարկվի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության այն աշխատակիցները, որոնք այս երկու ծառայությունների փոխարեն ստեղծվող պարեկային ծառայությունում ինչ-ինչ պատճառով աշխատանքի չեն անցի, կստանան համակարգում այլ աշխատանքի առաջարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավորների հարցերին:

Արտյոմ Ծառուկյանը հետաքրքրվեց, թե նոր ծառայության ստեղծման արդյունքում ոստիկանությունում ի՞նչ կրճատումներ են լինելու: Փոխնախարարն ասաց, որ ոստիկանության կողմից կադրային հնարավոր սցենարների մոտեցում է մշակվել: «Եվ այն ծառայողները, որոնք չեն անցնի պարեկային ծառայության, իսկ դա նախ ենթադրում է մասնակցություն մրցույթի, այնուհետև կրթություն, ապա որոշակի աշխատանքային առաջարկություն կստանան ոստիկանության այլ ծառայություններում»,-ասաց Գրիգորյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության համակարգերի հաստիքների քանակը որքա՞ն է, և նոր պարեկային ծառայության հաստիքների քանակը ինչքա՞ն է նախատեսվում առաջին փուլում: Նրա կարծիքով՝ այս փոփոխության արդյունքում ոլորտի որոշ աշխատակիցներ դուրս են մնալու:

Գրիգորյանը հայտնեց՝ պարեկապահակային ծառայության շարային ծառայողների թիվը Երևանում 840 է, իսկ ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակը, որը ծածկում է Երևանը, 233 ծառայող ունի: Այսինքն՝ նրանց համատեղ թիվն անցնում է 1000-ից: Նոր պարեկային ծառայության դեպքում Երևանում շարային ստորաբաժանումների թիվը նախատեսվում է 700: Այպիսով, 700 հոգի են պատրաստվելու՝ չհաշված վարչակազմերը: «Նորից եմ վերահաստատում՝ ոստիկանության այն ծառայողները, որոնք չեն անցնի այս մրցույթը, կամ իրենք չեն ցանկանա անցնել այն նոր ծառայությանը, այլ աշխատանքի առաջարկ կստանան այլ ծառայություններում՝ օրինակ նույն ոստիկանության զորքերում»,-ասաց փոխնախարարը:

Քննարկվող նախագծով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5­ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]