Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիան տնտեսությանն աջակցելու համար կծախսի ավելի քան 2 տրիլիոն դոլար

Ճապոնիան տնտեսությանն աջակցելու համար կծախսի ավելի քան 2 տրիլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությանն աջակցելու համար նախատեսում է ծախսել 230 տրիլիոն իեն (2,15 տրիլիոն դոլար):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կառավարությունում խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է վարչապետ Սինձո Աբեն:

«Որպեսզի, զսպելով վարակի տարածումը, փորձենք վերադառնալ սովորական կյանքին, կպահանջվի բավական ժամանակ: Դա դժվար ճանապարհ է: Անհրաժեշտ է միաժամանակ պաշտպանությամբ և ձեռնարկությունների պահպանությամբ օգտագործել վարակի տարածումը նվազեցնելու հնարավորությունը և պատրաստվել վարակի հաջորդ (ալիքի-խմբ.) տարածմանը»,-ասել է նա:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ իրականացվող միջոցառումները կարող են պահպանել տնտեսությունը 100 տարին մեկ լինող ճգնաժամի պայմաններում:  

«Կարևորն այն է, որ աջակցությունն արագ հասնի նրանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը»,-ասել է վարչապետը:

Մայիսի 27-ին կառավարությունը կհաստատի արդեն երկրորդ հավելյալ բյուջեն կորոնավիրոսի դեմ պայքարի և տնտեսությանն աջակցելու համար: Այն կկազմի 31,9 տրիլիոն իեն (շուրջ 298 միլիարդ դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]