Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Հուլիս

Ալեգրին պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի

Ալեգրին պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի

 ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ֆուտբոլային մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին պատրաստեց է նորից անցնել մարզչական աշխատանքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzette dello Sport-ը: 52-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ` ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ըստ պարբերականի, Ալեգրին ցանկություն ունի մարզչական աշխատանքի անցնել Իտալիայում, սակայն այս պահին չունի ոչ մի առաջարկ Սերիա Ա-ի թիմերից:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ  գերմանական «Բավարիա»-ն մերժել է իտալացի ֆուտբոլային մասնագետի հետ աշխատեlու հնարավորությունը: Ալեգրին ցանկություն է հայտնել գլխավորել Գերմանիայի բազմակի չեմպիոն թիմը, սակայն ակումբի ղեկավարությունը չի համաձայնել: Այս մերժումից հետո իտալացի մասնագետի հետ բանակցություններ է սկսել ֆրանսիական ՊՍԺ-ն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ