Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս

Բունդեսլիգայի կենտրոնական խաղում «Բավարիա»-ն հաղթեց «Բորուսիա»-ին

Բունդեսլիգայի կենտրոնական խաղում «Բավարիա»-ն հաղթեց «Բորուսիա»-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիա»-ին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերը հավասար հնարավորություններ ունեին, մինչ խաղակեսի վերջնամասը: «Բավարիա»-ն քիչ-քիչ առավելություն էր ձեռք բերում և խաղի 43-րդ րոպեին Կիմիխի հեռահար, դիպում և գեղեցիկ գոլն առաջ մղեց մյունխենյան ակումբին: Երկրորդ կեսում «Բավարիա»-ն տարածքային առավելություն ուներ, սակայն հետագայում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ: «Բորուսիա»-«Բավարիա»` 0:1:

Այս հաղթանակից հետո «Բավարիա»-ն ամրապնդվեց առաջին հորիզոնակում և այժմ ունի 64 միավոր: Երկրորդ տեղում «Բորուսիա»-ն է` 57 միավորով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ