Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երբ տեղի ունենա քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն, կհաղթահարենք համաճարակը․ Փաշինյան

Երբ տեղի ունենա քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն, 
կհաղթահարենք համաճարակը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության ծագումնաբանությունը թույլ չի տալիս կիրառել ամենադաժան դիկտատորական մեթոդներ, որովհետև այն ՀՀ քաղաքացիների ամբողջությունն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ սխալներ է թույլ տվել Կառավարությունը համաճարակային օրերի ընթացքում։

«Ինչ-որ մենք արել ենք,  արել ենք` հենվելով քաղաքացիների անհատական վարքագծի վրա։ Ես դա պատահական չեմ ասում, որովհետև երկար տարիներ Հայաստանում խոսվում էր հեղափոխության անելու մասին և մեր գաղափարախոսությունն էր, որ հեղափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին դա ուզենա և մեր ուղերձին համապատասխան արձագանք ցուցաբերի։ Մեր մեթոդը չի փոխվել և այդ մեթոդը շարունակելու է մնալ նույնը։

Ուզում եմ ասել հետևյալը՝ երբ մենք 2019 թվականին բյուջեի նախագիծն էինք ներկայացնում, նաև կառավարության ծրագիրը, մենք ասում էինք, որ տնտեսական աճի և տնտեսական հեղափոխությանը մոդելի հիմքում քաղաքացու անհատական վարքագծի փոփոխությունն է։ Երբ տեղի ունեցավ քաղաքացու քաղաքական վարքագծի փոփոխություն, տեղի ունեցավ հեղափոխություն, երբ 2019 թվականին տեղի ունեցավ քաղաքացու տնտեսական վարքագծի փոփոխություն, տեղի ունեցավ աննախադեպ տնտեսական աճ։ Եվ հիմա, երբ տեղի ունենա քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն, մենք կունենանք համաճարակի հաղթահարում»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ այլ մեթոդ կառավարությունը չգիտի։

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում  դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում կրելը պարտադիր է: Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  52 554 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 91 դեպք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]