Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Առաջին հանրապետության ստեղծման նախադրյալները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Առաջին հանրապետության 
ստեղծման նախադրյալները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը հաջորդեց Մայիսյան հերոսամարտերին, սակայն պետականության վերականգնման համար հիմք դարձան մի շարք պատմական գործընթացներ եւս։ Առաջին հանրապետության կայացման եւ դրա նախադրյալների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանի հետ։

Անդրկովկասի անկախ հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետության առաջացումը հիմնականում կապված է Ռուսական կայսրության անկման հետ։ Այդ փուլում երկու գլխավոր ձեռքբերում կան, որոնք ընկած էին անկախության ճանապարհին․ առաջինը՝ ազգային զորամասերի ձեւավորումն էր, եւ երկրորդը՝ հայկական ազգային երկու՝ Արեւմտահայ եւ Արեւելահայ խորհուրդների ստեղծումը։ Դրանք 1917 թ մարտ-հոկտեմբերին մեծագույն դերակատարություն ունեցան ազգային հասարակական-քաղաքական կյանքը կազմակերպելու գործում։

Անկախության տանող ճանապարհի երկրորդ փուլն սկսվում է Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, երբ Ռուսաստանում իշխանության եկան բոլշեւիկները։ Երրորդ փուլի սկիզբ կարող ենք համարել 1918 թ. փետրվարի 10-ը, երբ սկսվեց թուրքական արշավանքը դեպի Անդրկովկաս եւ արդեն Արեւելյան Հայաստան։

Պատմաբանը պատմական այս փուլում Ստեփան Շահումյանին համարում է ազգային գործիչ։ Որպես նվիրյալ մարքսիստ, բոլշեւիկ, Բաքվի խորհրդի նախագահ, նա համագործակցում էր հայ ազգային-քաղաքական ու զինվորական գործիչների հետ, հասկանալի է՝ հեռանկարում ունենալով Անդրկովկասի խորհրդայնացումը։ Կարեւոր է այն, որ նրան էլ աջակցում էին քաղաքական, կուսակցական հակադիր խրամատում գտնվող ազգային ուժերը, որոնք այդ թեկուզեւ ժամանակավոր համագործակցությամբ փորձում էին լուծել համազգային խնդիրներ»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ