Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Պարզած ձեռքի» քաղաքականությունը նոր մթնոլորտ է ձեւավորում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Պարզած ձեռքի» քաղաքականությունը 
նոր մթնոլորտ է ձեւավորում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արդեն կայացած իրողություն են: Երկրորդ փուլի արդյունքում նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը, խորհրդարանը նույնպես վերջնականապես ձեւավորվեց: Իսկ նրանք, ովքեր մասնակցում էին ընտրություններին, բայց չընտրվեցին, Արցախի նորընտիր ղեկավարի իմաստուն դիրքորոշման շնորհիվ չեն հեռանա ասպարեզից, այլ կմնան եւ իրենց գիտելիքները կներդնեն Արցախի Հանրապետության շենացման գործում: Ուրախալի է, որ երկրի նորընտիր ղեկավարը հասկացել է գաղափարական տարբեր ուժերին հանուն Արցախի ապագայի միավորման անհրաժեշտությունը: Պայքարը պետք է փաստի միայն մտքերի առատության եւ ապագայի տեսլականի պատկերացումների, բայց ոչ երբեք հակամարտության մասին: Եվ հենց այդ նպատակով նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է վարել «պարզած ձեռքի» քաղաքականություն՝ համագործակցության կոչ անելով բոլորին, այդ թվում՝ բոլորովին վերջերս կուսակցական հակադիր ճամբարներում գտնվող գործիչներին: Անշուշտ, առաջարկված համերաշխության ու միասնականության օրակարգը զարգացման ու առավել հզորացման լավագույն լուծումն է: Բայց այդ մթնոլորտը պետք է պահպանվի հետագայում, եւ ցանկացած միտք պետք է միտված լինի արցախահայության բարեկեցությանը եւ զինվորի մարտունակության բարձրացմանը: Այլ ճանապարհ չունենք, եթե ցանկանում ենք, որ Մեծ Հայքի երբեմնի ուժեղ նահանգում այսուհետ նույնպես շարունակի հնչել ոսկեղենիկ հայերենը:

Արցախը քաղաքական համագործակցության նոր մթնոլորտ է ձեւավորում, ինչը ոգեւորում է...»:

             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]