1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աստղաձորում կասֆալտապատվի երկու փողոց

Աստղաձորում կասֆալտապատվի երկու փողոց

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու փողոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն 93 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 58 միլիոն 855 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 39 միլիոն 237 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Զորավար Անդրանիկ եւ 21-րդ փողոցներում՝ շուրջ 1300 գծամետր երկարությամբ եւ 6500 քառակուսի մետր մակերեսով:

«Զորավար Անդրանիկ փողոցը կասֆալտապատվի 700 գծամետր երկարությամբ: Դրանով այն ամբողջովին կդառնա ասֆալտապատ, քանի որ մնացած 800 գծամետրը ասֆալտապատվել էր նախորդ տարվա ընթացքում, նույն սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ամբողջ երկայնքով կասֆալտապատվի նաեւ 21-րդ փողոցը, որի երկարությունը կազմում է շուրջ 600 մետր:Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]