Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մինչև այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն․ ՀՀ վարչապետ

Մինչև այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն․ ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետատան կողմից սահմանաված կանոնների պահպանման նպատակով մինչև այժմ գործադրված վարչական լծակները ավելի կխստացվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սկսվել են ռեյդեր Հանրապետության ամենատարբեր հատվածներում կանոնների պահպանման մասով՝ սկսած ֆիզիկական անձանցից և ավարտած  իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով։ Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, ընդհուպ մինչև անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի՝ արդյոք սահմանված կանոնի համաձայն ավտոմեքենաներում գտնվող բոլոր քաղաքացիները կրում են դիմակ, թե ոչ։ Այն պարագաներում, երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հորդորեց քաղաքացիներին հետևել պարետատան կողմից սահմանված կանոններին չվարակվելու և ուրիշին չվարակելու համար։

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում  դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում կրելը պարտադիր է: Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  52 554 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 91 դեպք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]