Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատգամավորը վստահ է՝ Ադրբեջանը չի եղել և չի լինի կոնստրուկտիվ Արցախի հիմնախնդրի հարցում

Պատգամավորը վստահ է՝ Ադրբեջանը չի եղել և չի լինի կոնստրուկտիվ Արցախի 
հիմնախնդրի հարցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վստահ է, որ Ադրբեջանը Արցախյան հիմնախնդրի հարցում երբեք չի եղել և չի լինի կոնստրուկտիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած նոր վճռին:

«Ադրբեջանը փաստացի խրախուսել է խտրականությունը և հակահայկական դրսևորումները:  Ըստ էության, ՄԻԵԴ-ի որոշումը վերահաստատեց շատ պարզ և հստակ մի գաղափար՝ Ադրբեջանը երբեք չի ունեցել, չունի և չի ունենա նպատակ՝ գալ Արցախյան հիմախնդրի նորմալ, բոլոր միջազգային կանոններին համապատասխան լուծմանը: Ադրբեջանն ունի միայն ու միայն մեկ նպատակ՝ ստանալ տարածք առանց մեզ: Ունի մի նպատակ՝ ոչնչացնել մեզ մեր տանը կամ վռնդել մեզ մեր տնից: Եվ մինչև մենք մեզ համար չհասկանանք ու չընդունենք սա, որ Ադրբեջանը կոնստրուկտիվ չէ, քաղաքակիրթ չէ և Ադրբեջանը ոչ թե մեր օպոնենտն է, այլ թշնամին է, մենք ոչ մի դրական տեղաշարժի չենք հասնի Արցախյան հակամարտության և առհասարակ տարածաշրջանային այն բոլոր իրադարձությունների և հարաբերությունների ձևավորման մեջ, որը տևական ժամանակ տեղի է ունենում»,-ասաց Աբովյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի հայցերի առնչությամբ։ Դատարանը մասնավորապես արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։ Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:

Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]