Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը  մահացել է կորոնավիրոսի հետևանքով

Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը  մահացել է կորոնավիրոսի 
հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը՝  68-ամյա Վլադիմիր Լոպուխինը կորոնավիրուսի հետևանքով մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Վլադիմիր Լուպուխինի ընկերը՝ գրող Դենիս Դրագունսկին:

«Այսօր կորոնավիրուսի հետևանքով 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է իմ վաղեմի ու լավ ընկեր Վլադիմիր Լոպուխինը՝ մարդ, ում պարտական եմ»,-գրել է նա:

Վլադիմիր Լոպուխինը 1991-1992 թվականներին եղել է ՌԴ վառելիքի և էներգետիկայի առաջին նախարարը Բորիս Ելցինի նախագահության ժամանակ: Հետագայում նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել բանկերում և կոմերցիոն ընկերություններում:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 362 հազար 342 է, մահացածներինը՝ 3 հազար 807: Ապաքինվել է 131 հազար 129 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]