Արայիկ Հարությունյանը բերքահավաքի կազմակերպմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի առաջիկա աշխատանքների անկորուստ կազմակերպմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հակահրդեհային նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնակատար Վլադիկ Խաչատրյանը:
Ա. Հարությունյանը բավարար է գնահատել կատարված աշխատանքները՝ նշելով, որ, այնուամենայնիվ, անելիքներ շատ կան: Նա հավաստիացրել է, որ իշխանությունները ջանք չեն խնայելու մարդկային և տեխնիկական ներուժի արդյունավետ տեղաբաշխմամբ ցանկալի արդյունք ապահովելու համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև շրջվարչակազմերի ղեկավարների պաշտոնակատարները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում