Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախի նախագահը ներկայացրել է կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունները

Արցախի նախագահը ներկայացրել է կառավարության կառուցվածքի մասին 
փոփոխությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին գործող կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել գործադիր իշխանության անդամներին՝ նշելով, որ թեև նրանց մի մասն է ընդգրկվելու նոր կառավարության կազմում, բայց բոլորի փորձն ու գիտելիքները շատ կարևոր են լինելու պետականաշինության հետագա գործընթացին ծառայեցնելու համար:

Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններն՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա: Նախագահի խոսքով՝ սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) պետական նախարար.

2) աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն.

3) առողջապահության նախարարություն.

4) արդարադատության նախարարություն.

5) արտաքին գործերի նախարարություն.

6) գյուղատնտեսության նախարարություն.

7) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.

8) կրթության, գիտության և մշակույթի նախարարություն.

9) պաշտպանության նախարարություն.

10) ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն.

11) տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.

12) քաղաքաշինության նախարարություն.

13) ֆինանսների նախարարություն:

 Սահմանվել է նաև պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը.

1) ազգային անվտանգության ծառայություն.

2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.

3) բնապահպանության կոմիտե.

4) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.

5) Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե.

6) ոստիկանություն.

7) պետական եկամուտների կոմիտե.

8) պետական վերահսկողական ծառայություն:

Ա. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]