Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայում սկսել են յուրաքանչյուր բնակչին 930 դոլար վճարելու գործընթացը

Ճապոնիայում սկսել են յուրաքանչյուր բնակչին 930 դոլար վճարելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի  իշխանությունները սկսել են յուրաքանչյուր քաղաքացուն վճարել 100 հազար իենի (շուրջ 930 ԱՄՆ դոլարի) չափով` կորոնավիրուսով պայմանավորված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է հաղորդակցության ու ադմինիստրատիվ հարցերով նախարար Սաննաե Տակաիտին:

Ապրիլի վերջին Ճապոնիայում հաստատվել էր հավելյալ բյուջե 25.6 տրիլիոն իենի (237 մլրդ ԱՄՆ դոլարի) չափով, որի նպատակն էր աջակցել տնտեսությանը համավարակի պայմաններում:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 17 հազար 300 է, մահացել է 860 մարդ: Ավելի քան 14 հազար մարդ ապաքինվել է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]