Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման

«Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը ներկայացվել է  
հանրային քննարկման

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը․

«Դրանցով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:

Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ կողմերի լայն մասնակցություն՝ առաջարկությունների և դիտարկումների տեսքով»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]