Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը շնորհավորեց բոլորին Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի կապակցությամբ

Արայիկ Հարությունյանը շնորհավորեց բոլորին Սարդարապատի հերոսամարտում 
տարած հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ հղեց Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը շնորհավորեց բոլորին ուղիղ եթերի ժամանակ։

«Մենք բոլորս պետք է հիշենք Սարդարապատի հերոսամարտը, բոլոր հերոսներին, զորավարներին։ Մայիսը հաղթանակների ամիս է, և մեր պատմական գլխավոր հաղթանակներից մեկը համարում ենք Սարդարապատի ճակատամարտը։ Արցախի մահապարտների գունդը բավականին մեծ դեր է ունեցել, և մենք պետք է հիշենք մեր բոլոր զորավարներին, զինվորներին ու աշխարհազորին»,- նշեց ԱՀ նախագահը։

Մենք պետք է ռազմական հաջողություններն ու հաղթանակները տեղափոխենք պետականաշինության և տնտեսության բնագավառում տարած հաղթանակների դաշտ։

Մայիսի 26-ին նշվում է Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրը։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]