Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակված անձանցից 250-ի վիճակը գնահատվում է ծանր, 48-ինը՝ ծայրահեղ ծանր

Կորոնավիրուսով վարակված անձանցից 250-ի վիճակը գնահատվում է ծանր, 48-ինը՝ 
ծայրահեղ ծանր
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 250-ի վիճակը գնահատվում է ծանր, 48-ինը՝  ծայրահեղ ծանր, իսկ 16 պացիենտ միացված է թոքերի արհեստական սարքերի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հայաստանում մայիսի 25-ի ժամը 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7113 դեպք, որոնցից 3145 -ն` առողջացած: Թեստավորվել է 51 594 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ, արձանագրվել է մահվան 87 դեպք:
Արձանագրվել է նաև մահվան 39 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ի ժամը 17:00-ն:
Լիլիթ Դեմուրյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]