Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ԵԱՏՄ մաքսային սակագներին անցումը կխթանի տեղական արտադրությունը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ԵԱՏՄ մաքսային սակագներին անցումը 
կխթանի տեղական արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2014 թվականին, Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագներին միանալու ժամանակ,  Հայաստանը 5 տարի անցումային ժամանակահատված էր վերցրել առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների համար: Միասնական մաքսային համակարգը ենթադրում է երրորդ երկրներից  մաքսային միության տարածք՝ այդ թվում նաեւ Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսատուրքի աճ: Հայկական կողմը իր շուկայում որոշակի կարգավորումներ եւ նոր պայմաններին հարմարվելու մեխանիզմներ ներդնելու նպատակով վերցրեց այդ  արտոնյալ ժամկետը, որն ամրագրվել էր «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հոդվածով:

Մեր հանրապետությունն այդ ժամանակահատվածում հնարավորություն ստացավ արտոնյալ ռեժիմով եվրասիական մաքսային միության տարածք՝ մասնավորապես Հայաստան, առանց մաքսատուրքի բարձրացման ներմուծել մոտ 930 անուն ապրանք:  Վերոնշյալ արտոնությունների ժամկետը լրացել է 2020 թվականի հունվարի 1-ին: Մինչ այդ հայկական կողմը շարունակեց բանակցություններն արտոնությունները երկարացնելու նպատակով:  Արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների ընթացքում ԵԱՏՄ ղեկավարների կողմից ստորագրվեց արձանագրություն, որով նոր՝ մեկ տարվա արտոնյալ ժամկետ տրվեց Հայաստանին: Ներմուծման արտոնություններն այս անգամ չեն տարածվում միայն 930-ի մեջ մտնող տրանսպորտային միջոցներին առնչվող 293 ապրանքատեսակի վրա»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]