Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 4 ամսում նվազել է 1.7 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 4 ամսում նվազել է 1.7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլին 1.7 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.2 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 21.9 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին նվազումը կազմել է 8.6 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 0.1 տոկոսով:

2020 թվականի հունվար-ապրիլին սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ևս նույն չափով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 10.3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-ապրիլին աճել է 9.3 տոկոսով՝ կազմելով 191 հազար 623 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 9.1 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 8.8 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 10. 4 տոկոսով, ընդ որում՝  արտահանումը նվազել է 8.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ նվազել է 11.5 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-ապրիլին եղել է 483.90:

Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթեր բոլոր երկրների տնտեսություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]