Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից կորոնավիրուսից բուժում ստանալուց հետո

Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից կորոնավիրուսից բուժում ստանալուց հետո

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 25-ին դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա ճիշտ է»,- ասել է Պոսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Պեսկովը բուժհաստատություն էր տեղափոխվել մայիսի առաջին կեսին: Նա կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական պատասխանի մասին հայտնել էր մայիսի 12-ին: Պեսկովը գտնվել է բժիշկների հսկողության տակ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի ուշ տեղեկացրել էր, որ իր մոտ ախտանշաններ ի հայտ են եկել, երբ ինքը գտնվում էր ինքնամեկուսացման մեջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ